Շատ շուտով գալու է նաև գործողությունների ժամանակը. Հայկ Մամիջանյան
ՀասարակությունՇատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Երեւանում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ես կարծում եմ, որ այդ սյուրպրիզը մենք կպահպանենք իշխանությունների համար: Իրենց թվում է, որ արտակարգ դրության պայմաններում հնարավոր չէ բողոք արտահայտել: Իրենց վստահեցնում եմ, որ իրենք մոտ ապագայում բազմաթիվ տարբերակներ կսովորեն արտակարգ դրության կարգը դույզն-ինչ չխախտելու պարագայում իրենց բողոքը բարձրաձայնելու համար»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ պատվիրակությանը, որտեղ ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական բնույթը: