Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Խնդրում եմ Սամվել Բաբայանին չզբաղվել կրթական համակարգի խնդիրներով․ Աշոտյան

Блогосфера

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ լսեցի Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա գրանցեց աննախադեպ հաջողություն՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում անել հնարավորինս մեծաթիվ սխալ և վիճահարույց պնդումներ:

Երբ պարոն Բաբայանը Հայաստանում զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, իր հարցազրույցներում տեղ գտնող բազմաթիվ սխալները մի տեղ հանդուրժելի էին, քանզի ոչ մի քաղաքական գործիչ ճշգրիտ և պրոֆեսիոնալ լինելու ուղղակի պարտավորություն չունի, ապա պարոն Բաբայանի նոր պաշտոնում արած հայտարարությունները վկայում են, որ նա, առնվազն դեռ, չի գիտակցել իր զբաղեցրած պաշտոնի կարևորությունն Արցախի, ինչպես նաև Հայաստանի անվտանգային համակարգի մասին:

Շարունակելով «Արցախի երկինքն Ապրիլյան պատերազմի ժամանակ անպաշտպան էր» կեղծ և վտանգավոր թեզը, ԱՀ ԱԽ քարտուղարը հայտնում է, որ «100 ներթափանցած դրոններից խոցվել են ընդամենը 3-ը: Թե որտեղի՞ց Սամվել Բաբայանին նման վիճակագրական տվյալներ, մնում է գուշակել: Ուստի ստիպված եմ հիշեցնել, որ, ըստ պաշտոնական տվյալների, Ապրիլյան պատերազմի ժամանակ խոցվել է հակառակորդի առնվազն 20 ԱԹՍ, որից 14-ը ընկել է Արցախի տարածքում, իսկ 6-՝ը Ադրբեջանի: Հիշեցնեմ նաև Հայոց բանակի կողմից խոցված թշնամու երկու ուղղաթիռների մասին:

Իհարկե, հակաօդային պաշտպանության համակարգը հարկավոր է մշտապես կատարելագործել՝ գիտատեխնիկական առաջընթացին և ռազմաարդյունաբերության զարգացմանը համապատասխան, սակայն կրկնեմ, որ անթույլատրելի է Հայաստանի ներքաղաքական շահարկումների համար պարարտ հող ստեղծղող ստերի տարածումն Արցախի որոշ պաշտոնյաների կողմից:

Ի գիտություն Սամվել Բաբայանին ավելացնեմ նաև, որ Ապրիլյան պատերազմից հետո այդ հարցի կապակցությամբ քայլեր ձեռնարկվել են նաև արտաքին քաղաքական դաշտում: Օրինակ, 2017 թվականին իմ նախաձեռնությամբ և հեղինակությամբ Արևելյան Գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Մահացու ինքնավար զենքի» (դրոնների) կիրառումը կանոնակարգող բանաձեւը, որին դեմ քվեարկրեց միայն Ադրբեջանի պատվիրակությունը:

Ցավոք, կեղծ են և երեսպաշտ Բաբայանի պնդումները երկու հայկական պետությունների նեքրին գործերին չխառնվելու մասին, քանզի Արցախի Հանրապետության նոր ղեկավարության կողմից դիտավորությամբ և պարբերաբար, ավաղ, արվում են անպատասխանատու հայտարարություններ, որոնք դառնում են Հայաստատնի ներկա իշխանությունների կողմից շահարկումների և պրոպագանդիստական գրոհների առիթներ:

Գնահատելով Սամվել Բաբայանի դերը Արցախյան պատերազմի ընթացքում, միաժամանակ հիշեցնում եմ, որ մարտական գործողություններից հետո խնդիրը զուգահեռ տեղափոխվել է նաև քաղաքական և դիվանագիտական հարթություններ, որտեղ իմ կուսակցության ղեկավարի, իմ կուսակցության, այդ թվում՝ իմ մասնակցությամբ, արդյունավետ և շոշափելի լուման Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման հարցում կարող է չտեսնել կամ քաղաքական իմաստով կույրը կամ քաղաքական իմաստով տգետը: Եվ այս աշխատանքը շարունակվելու է, անկախ նրանից, դա պարոն Բաբայանի կամ Երևանում ծվարած ապազգային իշխանությունների սրտով է թե ոչ:

Սամվել Բաբայանի դատողությունները Կազանյան փաստաթղթի վերաբերյալ կարեկցանքի ժպիտ կարող են առաջացնել առնվազն երեք պատճառտներով:

1. Կազանյան փաթեթի մասին կարող են գնահատականներ տալ գործիչներ, որոնք ունեն տեղեկացվածության և քաղաքական ներուժի համարժեք մակարդակ, որոնց թվին պարոն Բաբայանը չի դասվում:

2. Կազանյան փաթեթը քննադատող պաշտոնյային ուզում եմ հիշեցել, որ ընդամենը մեկ տարի առաջ նա առաջարկում էր Արցախը փոխանցել Ռուսաստանի մանդատի, այն է՝ ղեկավարության տակ: Մեկնաբանություններն ավելորդ են:

3. Երբ պարոն Բաբայանը 90-աններին զբաղեցնում էր ՊԲ ղեկավարի պաշտոնը, նա առանձնապես դեմ չէր արտահայտվում այդ ժամանակ քննարկվող, այդ թվում՝ փուլային տարբերակներին, որոնք ենթադրում էին, օրինակ, Արցախի ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

Ամփոփելով, կրկնեմ, որ մենք հարգում և ընդունում ենք Արցախի ժողովրդի քաղաքական կամքն ու որոշումները, որոնց արդյունքում ձևավորված նոր իշխանությունները ուղղակի պարտավոր են կենտրոնանանալ պետության հիմնախնդիրների լուծման, Արցախի հետագա զարգացման և նախընտրական խոստումների կատարման վրա:

Հ.Գ. Օրերս Արցախում գտնվող ԱԺ պատգամավորն իր հարցազրույցում հայտնեց, որ Սամվել Բաբայանն ասել է, որ քննարկում է նաև կրթական բարեփոխումների հարցը: Հուսով եմ, սա հումոր էր, հակառակ դեպքում հասկանալի պատճառներով թախանձագին խնդրում եմ Սամվել Բաբայանին չզբաղվել կրթական համակարգի խնդիրներով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное