«Բարսելոնան» մրցաշրջանի ավարտին պատրաստ է հեռացնել Կիկե Սեթենին․ Goal.com
ՍպորտԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պատրաստ է մրցաշրջանի ավարտին հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սեթենին, եթե արդյունքները զգալիորեն չբարելավվեն, հայտնում է Goal.com-ը:
Պորտալի տեղեկություններով՝ 61-ամյա մասնագետը կկանգնի աշխատանքից ազատվելու հարցի առաջ, եթե թիմը չհաղթի Իսպանիայի առաջնությանը կամ Չեմպիոնների լիգային: Նշվում է, որ Սեթենը կորցրել է խաղացողների վստահությունը, ակումբի ղեկավարությունը նույնպես դժգոհ է վերջին արդյունքներից:
Հունվարին Սեթենը գլխավորեց «Բարսելոնան»՝ փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: Իսպանիայի առաջնության ավարտից վեց տուր առաջ կատալոնյան թիմը գրավում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ երկու միավոր զիջելով մադրիդյան «Ռեալին»: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց իտալական «Նապոլիի» հետ (1: 1): Վերադարձի խաղը, որը հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով, պետք է տեղի ունենա օգոստոսին: