«Բարսելոնայի» նախկին խաղացող Չավին խոսել է իր կյանքի ամենամեծ երազանքի մասին․ Onda Cero
Սպորտ«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին ասել է, որ ցանկանում է գլխավորել «կապտանռնագույնների» թիմը։
«Իմ ամենամեծ երազանքը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալն ու թիմի հետ հաջողության հասնելն է: Իմ մարզչական շտաբը և ես պատրաստվում ենք դրան», - Չավիին մեջբերում է Onda Cero-ն:
Չավին հավելել է, որ որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ՝ «ինքը կցանկանար ամեն ինչ զրոյից սկսել և ակումբում ֆուտբոլային որոշումներ կայացնել»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ակումբ վերադառնալու ամսաթիվը կարող է համընկնել «կապտանռնագույնների» նոր նախագահի ընտրության հետ:
Չավին, ով «Բարսելոնայի» սան է և իսպանական ակումբի համար ավելի քան 700 հանդիպում է անցկացրել, 2019-ի մայիսից գլխավորում է Քաթարի Ալ Սադը: Հունվարին մասնագետը հայտարարեց, որ առաջարկ է ստացել «Բարսելոնայից», բայց մերժել է այն: Ավելի ուշ իսպանական ակումբը հերքեց տեղեկություններ Չավիին առաջարկ անելու վերաբերյալ: