«Ռեալը» հաղթեց «Էսպանյոլին» և վերականգնեց Իսպանիայի առաջնությունում իր առաջատար դիրքը
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» վերականգնեց առաջատարի իր դիրքը՝ 32-րդ տուրի խաղում հաղթելով «Էսպանյոլին»: «Էսպանյոլի» դաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1: 0 հաշվով՝ հօգուտ Մադրիդի: 45-րդ րոպեին Կասեմիրոն գոլի հեղինակ դարձավ: «Ռեալը» վաստակեց 71 միավոր և երկու միավորով անցավ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»: Էսպանյոլը, իր 24 միավորով, վերջին տեղում է: