Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» Փաշինյանը Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House ՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը Խուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. Բեգլարյան Զարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինը 

ԴԱՀԿ Շիրակի բաժնի նախկին հաշվապահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Հասարակություն

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնն նախկինում զբաղեցրած Ա․Խաչատրյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է 18 մլն 575 հազ. 344 ՀՀ դրամ գումար, ինչի համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված գրության հիման վրա 2016թ. ապրիլի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնն նախկինում զբաղեցրած Ա․Խաչատրյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է  խոշոր չափերով գույքի հափշտակություն։

Մասնավորապես, 2015թ. հունվարի 22-ից մինչև 2016թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում խախտելով ՀՀ կառավարության 08.10.2003թ-ի թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ»-ի պահանջները՝ նախքան մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը, դրանք չի գրանցել դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանում, իսկ կանխիկ դրամի մուտքագրումներն ու ելքագրումները մուտքի և ելքի օրդերների հիման վրա չի գրանցել դրամարկղային գրքում: Փոխարենը՝ պարբերաբար, երկու տարբեր անձանցից, տարբեր հիմքերով ու չափերով՝ բռնագանձված, իրեն վստահված գումարների վերաբերյալ կազմել է նույն համարով` թվով երկու մուտքի օրդերներ, որոնցից հաշվետվության ծրագրում և դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում գրանցել է միայն մեկ անձի կողմից վճար­ված գումարի վերաբերյալ կազմված մուտքի օրդերը, իսկ մյուս անձից բռնագրավված՝ նույն համարով կազմված երկրորդ մուտքի օրդերում նշված գումարը չի մուտքագրել և յուրացրել է: 

Բացի այդ, իր կողմից կազմած մուտքի օրդերներում նշած՝ տարբեր քաղաքացիներից փաստացի բռնագանձված, իր վստահությանը հանձնված գումարները, պարբերաբար, իրականից պակաս չափով է արտացոլել դրամարկղում, դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում, իսկ տարբերությունը  կազմող, մնացած՝ չմուտքագրված գումարները յուրացրել է: Դրանից բացի, դրամարկղի ելքի օրդերով փաստացի վճարման ենթակա գումարը հաշվետվության ծրագրով ելքագրել է սահմանվածից ավել չափով, իսկ տարբերությունը կազմող՝ ելքագրված ավել գումարը յուրացրել է:

Բռնագանձված գումարները դրամարկղ և հաշվետվու­թյան ծրագիր չմուտքագրելու, հաշվետվության ծրագրով ավել ելքագրելու, դրամարկղից վերցնելու եղանակներով Ա․ Խաչատրյանը յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 18.575.344 ՀՀ դրամ գումար:

Վերը նշված արարքի կատարման համար Ա․Խաչատրյանին 2017թ. մարտի 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս դատի տալու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` 2017թ․ մայիսի 6-ին դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

2020թ. հունիսի 17-ին դատարանը Ա․ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատախազի պահանջած պատժաչափով դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Միաժամանակ, նույն դատական ակտով դատարանը ամբողջությամբ բավարարել է պատճառված վնասի չափով դատախազի ներկայացրած քաղաքացիական հայցը։

Նշված գործով դատական քննության ողջամիտ ժամկետների խնդրով ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացըՀայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը
Ամենադիտված