Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների ուղարկելու համար. Նիկոլ Փաշինյան
ԲլոգոսֆերաՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին` բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար։
Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։ Շնորհակալ ենք մեր Սփյուռքին, Ֆրանիսայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժիշկական առաքելություններ ուղարկելու համար»,- գրել է Փաշինյանը։
Grateful to #Lithauania & #Italy Govs for humanitarian missions of #healthcareworkers to #Armenia -manifestation of team work & #TeamEurope action.Thankful to our #Diaspora & intl partners from #France & #Russia for organizing medical missions to support us in fight agst #COVID19
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) June 29, 2020