Եվրամիությունը սահմանները կբացի միայն 14 երկրների համար․ DPA
ForeignԲազմաթիվ պետությունների քաղաքացիների համար կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված Եվրամիություն մուտքի սահմանափակումներն առայժմ ամբողջությամբ չեն վերացվի: Ըստ երեւույթին, միայն 14 երկրների քաղաքացիներ կկարողանան հուլիսի 1-ից կրկին ազատորեն մուտք գործել ԵՄ, հայտնում է DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին: Այս ցուցակը պաշոտնապես կհրապարակվի այն ժամանակ, երբ Եվրամիության երկրների ներկայացուցիչները այս հարցում համաձայնության գան: Դա, հավանաբար, տեղի կունենա հունիսի 30-ին:
Դիվանագետների խոսքերով՝ մուտքի թույլտվությունը կվերաբերի Ալժիրի, Ավստրալիայի, Վրաստանի, Կանադայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Սերբիայի, Թաիլանդի, Թունիսի, Ուրուգվայի, Չեռնոգորիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի քաղաքացիներն: Այս ցուցակում կարող է ներառվել նաեւ Չինաստանը, եթե ի պատասխան` նա վերացնի սահմանափակումները եվրոպացիների համար, հայտնում է DW-ն:
Կորոնավիրուսային վարակից խիստ տուժած երկրների քաղաքացիներին դեռեւս չի թույլատրվի մուտք գործել Եվրամիություն: