Լիահույս ենք, որ իրավապահ մարմինները կտան անաչառ գնահատական․ Լիլիթ Գալստյան
BlogosphereԱնցնող մեկուկես տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական գնահատականն են տվել այն իրականությանը, այն երևույթներին, որոնք կատարվում են դատական իշխանության նկատմամբ սկսած դատարանների արգելափակման կոչից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Քաղաքական գնահատականները տրվել են, բայց մեր տրված քաղաքական գնահատականներն ունեն նաեւ իրավական արժեք եւ շատ բնական է, որ քաղաքական գնահատականների տակ քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխան հանցանք: Այս դեպքում՝ երեք դրվագով է՝ իշխանության զավթում, լիազորությունների անցում եւ սահմանադրական կարգի տապալում»,-ասաց Գալստյանը։
Լիլիթ Գալստյանը նշեց, որ իրենք լիահույս են, որ իրավապահ մարմինները կտան անաչառ գնահատական։
Հիշեցնեն, որ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների անունից՝ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, մասնավորապես, իշխանության յուրացման և ՍԴ-ի տապալման դեպքերի վերաբերյալ։