Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ՈւՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովը այսօր՝ հունիսի 30-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:
Խորհրդարանականներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը: