Իմանալով, որ բոլորը դահլիճում վարակակիր են, իսկ ես դեռ ոչ, կգամ քվեարկելու․ Ալեն Սիմոնյան
ՔաղաքականԲազմաթիվ պատգամավորներ, որոնք պոտենցիալ կոնտակտավոր են, հայտարարել են, որ իրենք հանձնարարել են համապատասխան թեստը և իրենց մոտ բացասական արդյունք է եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Օրինակ Տիկին Մակունցը, որը պոտենցիալ կոնտակտավոր է, նույնպես հանձնել է թեստ և պատասխանը եղել է բացակասան։ Աստված մի արասցե՝ այնպես ստացվի, որ եթե Ազգային ժողովը պետք է որոշում ընդունի և պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր լինի, ես կարծում եմ, որ, մենք լինելով ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք, օրինակ ես, իմանալով, որ բոլորը դահլիճում վարակակիր են, իսկ ես դեռ ոչ, կգամ քվեարկելու, դա իմ պարտականությունն է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։