ԿԲ-ի դիմաց թեժ է, վարկային արձակուրդ պահանջող քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկեցին
VideoԱյսօր՝ հունիսի 30-ին, Կենտրոնական բանկի դիմաց իրականացրած ակցիայի մասնակցիները բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից: Ակցիայի կազմակերպիչն էր «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը: Ակտիվիստները ԳուդԿրեդիտ, Մոգո, Գլոբալ կրեդիտ վարկային կազմակերպություններից պահանջում են քաղաքացիներին տրամադրել 1 տարի վարկային արձակուրդ: