Սանկտ-Պետերբուրգում սրճարանի սեփականատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել «անպարկեշտ» գովազդի համար․ ntv
RightՌուսաստանի մշակութային մայրաքաղաքի բնակիչները բողոք են հայտնել ոստիկանությանը առ այն, որ քաղաքի սրճարաններից մեկի ղեկավարությունը նրբերշիկով ու տապակած հավկիթով անպարկեշտ և երկիմաստ գովազդ է տեղադրել։ Քննությունը հաստատել է, որ «Գովազդի մասին» օրենքի բոլոր կետերը ակնհայտորեն խախտված են։ Սրճարանի սեփականատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել։