Սաքսոնիայում ծերանոցի բնակիչները խոշտանգումների են ենթարկվել․ SZ.de
WorldԳերմանիայի Սաքսոնիայի մարզի Սելլե քաղաքում ծերանոցի բնակիչները բռնության են ենթարկվել: Ծերանոցում աշխատող բուժքույրը լուսանկար է ուղարկել գործընկերներին, որում երևում է, որ տարեցները կապկպված են մահճակալներին իրենց վերմակներով: Արդյունքում՝ ամբողջ գիշեր տարեցները կապված են մնացել: Ավելի վաղ, ոտքի վնասվածքով մի տարեց տղամարդ աշխատակիցներին խնդրել է իրեն ուղեկցել և, մերժում ստանալով, փորձել է ինքնուրույն տեղաշարժվել, ինչի արդյունքում նա վնասել է ոտքն ու հայտնվել հիվանդանոցում։ Սոցիալական հարցերի նախարարությունը տեսուչներին ուղարկել է ծերանոց: Թոշակառուների հարազատները բողոքներ են ներկայացրել բուժքույրերի դեմ։ Տարեցների տան գործադիր տնօրենն արդեն աշխատանքից ազատել է երեք աշխատակցի: