Աշխարհում առնվազն 10 երկիր մոտենում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Merkur.de
МирՕքսֆորդի համալսարանի գիտնականները, ովքեր վերլուծել են կարանտինի մեղմացման և հիվանդության դեպքերի աճի վերաբերյալտվյալները, հայտնում են, որ առնվազն 10 երկիր մոտենում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Այս ռիսկի ցուցակի մեջ են մտնում Գերմանիան, Ուկրաինան և ԱՄՆ-ն: Գերմանիայում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 36,7% -ով, իսկ Ուկրաինայում՝ 29,3% -ով: Միացյալ Նահանգներում աճը կազմել է 24,6%․ երկիրը, վարակվածների թվով, վերադառնում է ապրիլ ամսվա ցուցանիշներին։ Գերմանիայում COVID-19- ի լայնածավալ տեղական բռնկումները կարևոր դեր են խաղում համաճարակի հետագա տարածման գործում: Ամբողջ աշխարհում նոր հիվանդությունների աճի ֆոնին ԱՀԿ-ն կոչ է անում բոլորին ձեռնարկել անհատական միջոցներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու հիգիենան, այլ ոչ թե խուճապի մատնվել: Համաճարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 10 միլիոն մարդ։