Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քանի 100 նոր շտամ է հայտնաբերվել․ Ռիա Նովոստի
Ռուսաստան«Ռուսաստանում հայտնաբերվել են նոր կորոնավիրուսների հարյուրից ավելի շտամներ», - ասել է «Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը: «Ռուսաստանում հիվանդների ի հայտ գալուց հետո մենք մեկուսացրեցինք կորոնավիրուսի մեր շտամները, այժմ ավելի քան 100 շտամ ունենք», - ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, մայիսի վերջին, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան գործակալությանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսը բարձր փոփոխականություն չունի: Համաճարակը գրավել է գրեթե ամբողջ աշխարհը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9,8 միլիոնը, որից 495 հազարը մահացել է:
Ռուսաստանում, այս պահի դրությամբ, ավելի քան 641 հազար վարակված մարդ կա, որից ավելի քան 403 հազարը վերականգնվել է, մահացել է 9166 մարդ։