Անիտա Ցոյը վարակվել է կորոնավիրուսով․ երգչուհին հոսպիտալացվել է․ Ռիա նովոստի
ՌուսաստանԵրգչուհի Անիտա Ցոյը հոսպիտալացվել է Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսային վարակով, Ռիա Նովոստիին հայտնել է արտիստի մամուլի խոսնակ Աննա Կրուժելը: «Անիտան հոսպիտալացվել է Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկում՝ COVID-19 ախտորոշմամբ»,- ասել է խոսնակը:
Նա նշել է, որ համաճարակի առաջին իսկ օրերից Անիտան պահպանել է ինքնամեկուսացման և բոլոր նախազգուշական միջոցառումները։ Դժվար է ասել, թե որտեղ կարող էր վարակվել: