ԱԺ-ն ընդունեց լիազորություններն ավարտած ՍԴ դատավորների՝ կենսաթոշակի նշանակման նախագիծը
PoliticalԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 80 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» չէին մասնակցում հարցի քննարկմանն ու քվեարկությանը։