«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը
Спорт«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը վնասվածքի պատճառով չի խաղա մրցաշրջանի մնացած մասում, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը:
Այս մրցաշրջանում Մատիպը մասնակցել է 13 խաղի և«Լիվերպուլի» համար դարձել 2 գոլի հեղինակ։
«Այս մրցաշրջանում ես չեմ վերադառնա դաշտ, բայց հուսով եմ, որ հաջորդ տարի կկարողանամ որքան հնարավոր է՝ շուտ օգնեմ թիմին», - ասել է Մատիպը: «Լիվերպուլը» այս մրցաշրջանում նախատեսված ժամանակից շուտ դարձավ Անգլիայի չեմպիոն: