Ջոկովիչը կորոնավիրուսի համար երկրորդ անգամ թեստ կհանձնի
СпортԱշխարհի առաջին ռակետը՝ սերբ Նովակ Ջոկովիչը, հուլիսի 7-ին կհանձնի կորոնավիրուսի համար երկրորդ թեստը, հայտնում է սերբական B92 հեռուստաընկերությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի թենիսիստներ, այդ թվում Ջոկովիչը, վարակվել են կորոնավիրուսով Սերբիայի և Խորվաթիայի մրցաշարերի ժամանակ: Ինչպես նշված է նյութում, 33-ամյա մարզիկը և նրա կինը՝ Ելենան, ով նույնպես վարակվել է COVID-19- , ախտանիշ չունեն և իրենց լավ են զգում, հետևում են բժշկի բոլոր ցուցումներին և մեկուսացված են: Ըստ աղբյուրի՝ Ջոկովիչը երկրորդ թեստը կհանձնի հուլիսի 7-ին: