Վրաստանը ներառված է այն երկրների ցանկում, որոնց համար ԵՄ-ն հուլիսի 1-ից կբացի սահմանը
ՌուսաստանԵվրամիության երկրների խորհուրդն առաջարկել է սկսել հետզհետե վերացնել սահմանափակումները Եվրոպական միություն ընտրովի ուղևորությունների վերաբերյալ՝ կազմելով այն երկրների ցուցակը, որոնց համար սահմանները կարող են բացվել հուլիսի 1-ից։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները այնտեղ ներառված չեն։ Չինաստանը ներառված է։
«Այսօր խորհուրդը ընդունեց հանձնարարական՝ հետզհետե վերացնելու ԵՄ-ի կամընտիր ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումները: Հիմք ընդունելով առաջարկությունում հաստատված մի շարք չափանիշներ և պայմաններ՝ առաջարկվում է հուլիսի 1-ից սկսել սահմանափակումների վերացումը մի շարք երկրների բնակիչների համար։ Այդ երկրներն են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, ինչպես նաև Չինաստանը», -նշվում է հաղորդագրության մեջ: