Ալեքսանդր Լուկաշենկոն պարել է շրջանավարտների հետ (տեսանյութ)
ВидеоԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարել է այս տարի Մինսկի դպրոցն ավարտող աշակերտների հետ՝ հանրապետական ավարտական երեկոյի ժամանակ։ Երկրի ղեկավարի պարի կադրերը հայտնվել էն «Instagram» սոցիալական ցանցի օգտատիրոջ էջում:
Կադրերում երևում է, թե ինչպես է շրջանավարտներով շրջապատված Լուկաշենկոն պարում ուկրաինացի երգչուհի Տաիսիա Պովալիի կատարմամբ «Ти ж мене підманула» երգի ներքո։
Տեսանյութում ևս մեկ պար էլ կա` Բելառուսի նախագահի սիրելի «Երեք տոկոս» («ТриПроцента») երգի ներքո։
Բելնովոստի պորտալի տվյալներով՝ միջոցառման հանդիսավոր մասից հետո Լուկաշենկոն որոշել էր մնալ, որպեսզի ոչ ֆորմալ միջավայրում պարի շրջանավարտների հետ։