ԱՄՆ-ում կինը ծննդաբերել է հիվանդանոցի կայանատեղիում (տեսանյութ)
VideoԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհի Սյուզան Անդերսոնն ամուսնու հետ շտապել է հիվանդանոց, երբ սկսվել են նախածննդաբերական կծկումները: Նրա ամուսինը՝ Ջոզեֆը, հնարավորինս արագ է վարել մեքենան, սակայն այդպես էլ ժամանակին չի հասել: Արդեն հիվանդանոցի ավտոկայանատեղիում երեխան լույս աշխարհ է եկել՝ թույլ չտալով մորը վերջին մի քանի քայլերն անել: Մանկաբարձուհի Սանդրա Լովեյնան հիվանդանոցից դուրս է եկել և, արագ կողմնորոշվելով, սկսել է օգնել Սյուզանին։ Այս մասին գրում է Daily Mail-ը:
Մասնագետների կարծիքով ՝ ծնունդը հնարավորինս արագ և հեշտ է եղել: Մանկաբարձը բռնել է երեխային, որը դուրս է ցատկել մոր շորտից և հանձնել Սյուզանին, այնուհետև օգնել է մայրիկին հիվանդանոց հասնել: Ոստիկաններն, ովքեր այդ պահին փողոց էին հսկում և վազում էին դեպի աղմուկը, ցնցված էին իրենց տեսածից։
Ըստ մանկաբարձուհու՝ Ջուլիան (ծնողները աղջկան այդպես են անվանել) առողջ է ծնվել, և արտասովոր ծնունդը նրա վրա չի ազդել: Այս անսովոր պահը ֆիքսել է հիվանդանոցի անվտանգության տեսախցիկը, իսկ ավելի ուշ այն Facebook-ում տարածել է մանկաբարձուհի Գելենա Հինքլին: