Անսովոր երկար մազերով նորածինը ցնցել է համացանցը (լուսանկարներ)
PhotosՆորածին աղջկա անսովոր երկար մազերը զարմացրել են բուժանձնակազմին և սոցցանցերի օգտատերերին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Հորդանանի բնակիչ Ալեքսանդրա Բոնդը հղիության 34-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության միջոցով պարզել է, որ իր դուստրը սև առատ մազեր ունի: Կինը նշել է, որ դա իրեն անչափ զարմացրել է:
Երբ ծնվել է Մայա անունով աղջնակը, բուժանձնակազմը նշել է, որ երբեք չեն տեսել նորածնի նման երկար մազեր:
Բոնդի խոսքով՝ նույնիսկ անցորդներն են ուշադրություն դարձնում իր դստեր փարթամ մազերին: Ավելին, բժիշկներին նույնպես անհասկանալի է աղջկա մազերի «աննորմալ» աճի պատճառը: