ԱՀԿ-ն արձագանքել է մարդկանց համար վտանգավոր խոզի գրիպի հայտնաբերմանը
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձագանքել է չինացի գիտնականների կողմից խոզի գրիպի նոր տեսակի հայտնաբերմանը, որը կարող է նոր համաճարակի պատճառ դառնալ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերի խոսքերը մեջբերել է Reuters-ը:
Նշվում է, որ ԱՀԿ-ում ուշադրությամբ կծանոթանան ուսումնասիրության հետ՝ նոր տեղեկության վերլուծության համար: «Դա նաև ընդգծում է, որ մենք չենք կարող նվազեցնել գրիպից մեր պաշտպանությունը: Մենք պետք է զգոն լինենք և շարունակենք դիտարկումը նույնիսկ կորոնավիրուսային համավարակի ժամանակ»,- ասել է Լինդմայերը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Չինաստանում հայտնաբերվել է գրիպի նոր տեսակ, որը համաճարակ դառնալու պոտենցիալ ունի: Ըստ գիտնականների՝ այն առաջացել է վերջերս և տարածվում է խոզերի միջոցով, բայց կարող են վարակել նաև մարդկանց: Հետազոտողները մտավախություն ունեն, որ այն կարող է հետագայում փոխվել ու հեշտությամբ փոխանցվել մարդուց այլ մարդկանց և առաջացնել գլոբալ բռնկում: