Հայտնի է Արթուր Վանեցյանի թեստի պատասխանը
Общество«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը դրական է, իսկ ընտանիքի անդամներինը՝ բացասական: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյանը:
Նշենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Նա նաև ջերմել է: Վանեցյանը փոխանցել էր, որ թեստ է հանձնել, որի պատասխանը ստանալուն պես՝ կհայտնի: