Մոսկվայից վերադառնալուց հետո Դավիթ Տոնոյանը 2 անգամ թեստավորվել է
ОбществоՀունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացրել է 75 հոգուց բաղկացած զորախմբով՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը ասաց, որ նախարարը Մոսկվայից վերադառնալուց հետո հետազոտվել է և պատասխանը բացասական է եղել:
«Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ մեթոդներով: Թեստերի արդյունքները բացասական են և նախարարը շարունակում է կատարել ծառայողական պարտականությունները»,- նշեց Ստեփանյանը:
Նշենք, որ նախարարը Մոսկվայից վերադառնալուց հետո եղել է ինքնամեկուսացման մեջ: