Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում. ՀԲՃ
SocietyԼիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։
Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետեւ նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները, կարծես, չեն պահպանվում։
Ջերմուկում շրջանառվող տեղեկությունների համաձայն ընկերության անունը «Հատուկ անվտանգության ծառայություն» է:
Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար»: