Գիտությունն է ամեն բանի հիմքում, պարզվում է՝ երբեմն նաև երաժշտության․ Հակոբ Արշակյան
БлогосфераՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրել է․
«Գիտությունն է ամեն բանի հիմքում, պարզվում է՝ երբեմն նաև երաժշտության:
Starmus գիտության և երաժշտության փառատոնի շրջանակներում իրականացվել է Starsounds նախագիծը:
Այն անց է կացվում աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ Քվին (Queen) խմբի գիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության հետ և իրենից ներկայացնում է երաժշտություն՝ աստղերից արձակվող ալիքների հիման վրա, համադրված բարդ հարմոնիայով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով:
Սա է աստղային երաժշտությունը՝ https://youtu.be/46IqZFjRIbg:
Հավելեմ, որ 2021 թվականին Starmus (www.starmus.com) գիտության և երաժշտության փառատոնը անցկացվելու է Հայաստանում»։