Գյումրու այս տարվա շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է․ Պապիկյան
БлогосфераՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի երկրորդ փուլով 2020 թվականին նախատեսվում է իրականացնել 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ:
Փողոցաշինական այս ծրագրի առաջին և երկրորդ չափաբաժիններով կհիմնանորոգվի 15 փողոց.
Օզանյան փողոց
Կարսի խճուղի
Կարսի խճուղի Ӏ-ին նրբանցք
Տեր-Գաբրիելյան փողոց
Այգաբաց IV շարք
Խ․ Դաշտենց փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)
Մյասնիկյան փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)
Մատնիշյան փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)
Մազմանյան փողոց (Գորկի փող․–ից Տերյան փող․)
Մազմանյան փողոց (Տերյան փող․-ից գերեզմանատուն)
Սունդուկյան փողոց (Գորկի փող․–ից Տերյան փող․)
Աթարբեկյան փողոց (Սպանդարյան փող․–ից Տերյան փող․)
Պուշկինի փողոց (Հաղթանակի պող.–ից Մուսաելյան փող․)
Թումանյան փողոց (Հաղթանակի պող.–ից Մուսաելյան փող․)
Մայակովսկի փողոց (Աթարբեկյան փող․–ից Մուսաելյան փող.)
Ծրագրի մեկնարկը այսօր ազդարարեցինք Մայակովսկի և Օզանյան փողոցներում»: