ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 

Չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան

Բլոգոսֆերա

ԵՊՏՀ ռեկտորնի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

««Անփույթները» խելագարված.

չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է

Փորձում եմ ինքս ինձ համոզել, որ այսքան անգրագետ են, այլ ոչ թե հանցագործ, սակայն ինքնախաբեություն է ստացվում. այդքան աղմուկից հետո և այս աստիճանի՝ պարզապես անհնար է:

Հիշում եք, չէ՞, ԿԳՄՍ նախարարության ամոթալի պարզաբանումը, թե ՀՊՏՀ-ին առնչվող նախարարի հրամանում ԴՊՐՈՑՆԵՐԻ իրավական ակտով ղեկավարվելու պատճառը աշխատակցի անփութությունն էր՝ այն դեպքում, երբ նախարարի հրամանի ցանկացած նախագիծ մի քանի կարևոր պաշտոնյաների վիզա է ստանում, մինչև նախարարի սեղանին հայտնվելը: Եվ, հավանաբար, հիշում եք նաև զարմանալիորեն լկտի ձևակերպումն առ այն, որ մի հատ էլ բարձրաձայնողներն են մեղավոր, թե բա «շահարկում» են:

Իսկ հիմա, ուշադրությո’ւն. նախարարի փոխված հրամանում դպրոցներից ավելի ծիծաղելի իրավական նորմ են հորինել ամբողջ թիմով, միայն թե համալսարանի ժամանակավոր կառավարումը ամեն գնով ապօրինաբար հանձնեն իմ դեմ նախաձեռնած փուչ քրեական գործով ճանաչելի դարձած իրենց գերհավատարիմ պրոռեկտորին:
«Դպրոցների տրյուկը» բացահայտվեց, այժմ փոխված հրամանում նշվում է, որ ղեկավարվել են ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով: Այդ նորմը կրկին բացարձակապես կապ չունի տվյալ դեպքի հետ. այն ընդամենը սահմանում է, որ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ»:

Ինչպես տեսնում եք, հստակ նշվում է՝ բացակայության դեպքում՝ ԲԱ-ՑԱ-ԿԱ-ՅՈւ-ԹՅԱՆ: Օրինակ, երբ նշանակված անձը գործուղում կամ արձակուրդ է գնում կամ COVID-ի թեստը դրական է հանձնել և բացակայում է, նրա լիազորությունները կատարում է տեղակալը:
Լավ, հիմա ինչպե՞ս լուրջ ասեմ այսքանը…

Ախր, հարգելինե՛րս,
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն այժմ ոչ թե բացակայում է, այլ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից: Դուք տեղյա՞կ չէիք, որ ազատել եք: Չկա այլևս ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁ, որի բացակայության դեպքում լիազորությունները կարող էր այլ անձ կատարել: Դուք պարտավոր էիք նշանակել նոր պաշտոնակատար, որն արդեն չէր կարող ձեր սիրելի պրոռեկտորը լինել, որովհետև նա չի բավարարում ռեկտորի պաշտոնին ներկայացվող պահանջներին. դա էր միակ օրինական տարբերակը: Դուք 2-րդ անգամ առերևույթ դիտավորությամբ և համառությամբ օրենք խախտեցիք:

Եվ այսքանից հետո հրամանի նախորդ անհեթեթ տարբերակը անանուն ու հավանաբար գոյություն չունեցող աշխատակցի անփութության վրա՞ էիք փորձում բարդել: Այսինքն, ձեր կարծիքով այս իրավական նորմով ղեկավարվելը դպրոցներից պակա՞ս ծաղրելի է, թե՞ 2-րդ անգամ եք ասելու, որ «անփութություն» է եղել: Ձեզ դեռ առաջին սխալի ժամանակ էի հուշել, որ չեք կարողանալու այդ չլսված ապօրինությունը հիմնավորող նորմ գտնել, բայց դուք նույնիսկ դրանից հետո «չհասկացաք», բա խեղճ աշխատակիցը ի՞նչ աներ առանց հուշելու:
Հարգելի՛ իրավապահ մարմիններ, դուք այժմ պարտավոր եք ընթացք տալ հանցագործության մասին հաղորդմանը, հատկապես, տվյալ պաշտոնյաների՝ խնդրի մասին տեղեկանալուց հետո ապօրինությունը կրկնելու հիմքով, որովհետև դրանով վերջնականապես հաստատեցին պետության և անձանց օրինական շահերին վնաս պատճառող գործողությունների ԴԻՏԱՎՈՐՈւԹՅԱՆ փաստը:

Հ.Գ.
Վերոնշյալ անձն այսօրվանից արդեն դե ֆակտո սկսել է ռեկտորի պարտականությունները կատարել և ստորագրել ապօրինի փաստաթղթեր, որոնք առոչինչ են:
#Որոշ_անձանց_աղմուկ
#Շահարկում
#Անփույթներս»,-գրել է ՀՊՏՀ ռեկտորը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»
Ամենադիտված