Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա 

Նամակ քաղաքացուն, ով իմ համար Պողոս չի․ Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ես չեմ անվանելու ձեզ Պողոս, որովհետև դուք իմ համար Պողոս չեք։ Չնայած ձեր մեջ կան շերտեր, որոնց հետ ես մշտական կռիվ ունեմ ու հրաժարվում եմ հասկանալ նրանց իռացիոնալ ու քրոնիկ ատելության դինամիկան։

Ես ձեզ չեմ անվանելու Պողոս, բայց ես հրաժարվում եմ հասկանալ այն մտավորականներին, ովքեր հազար տակ շպագատ են իջնում բոլոր իշխանությունների առաջ ու ընդվզման պստլիկ ճիչիկներ են հայտնում միայն այն ժամանակ, երբ գույքահարկի թեման մտնում է ուղիղ իրենց հայաթ։
Ես ձեզ Պողոս չեմ անվանելու, չնայած ես ֆիզիկական նողկանք եմ զգում այն, այսպես կոչված, մտավորականության աջաբսանդալից, ովքեր տարբեր սրճարաններում իմ ներկայությամբ Չե Գեվարա են դառնում ու բոլոր հնարավոր ռակուրսներով թաղում իշխանությանը, բայց կես ժամ անց որեւէ կայքի հարցազրույց են տալիս ու ասում են՝ «respect սահմանադրական կարգի տապալմանը կողմ քվեարկած պատգամավորներին»։
Ի դեպ, բոլոր նման չեգեվարաներին դեզինֆեկցիա եմ արել էջիցս։

Քաղաքացու հետ զրույցս այլ բանի մասին է՝ կորոնավիրուսի, որը դարձել է այլեւս գրեթե յուրաքանչյուր ընտանիքի դժբախտությունը։ Ինչո՞ւ Հայաստանը դարձավ աշխարհում կորոնավիրուսի դժոխքներից մեկը, ու բոլորս ենք հասկանում, որ այլեւս ոչ մի լոքդաուն, ոչ մի դիմակ, ոչ մի ալկոգել ու սոցիալական հեռավորություն ի զորու չեն կասեցնելու անվերահսկելի վարակը։

Առողջապահության նախարարը նախօրեին խոստովանեց, թե ինքը վստահ չի, որ մեր կյանքի ընթացքում մենք կկարողանանք զրոյացնել վարակակիրների թիվը։ Ուշադրություն դարձրեք, չի ասում՝ առաջիկա տարիներին։ Ասում է՝ մեր մնացած ողջ կյանքի ընթացքում։ Ու էլի հայհոյանքների տարափ Արսեն Թորոսյանի հասցեին։ Ես Արսենի փաստաբանը չեմ, բայց իզուր եք իրեն, կամ միայն իրեն էդպես ջերմեռանդ հայհոյում։ Նա գոնե ազնվորեն խոստովարնում է այն, ինչը երկրի մյուս պատասխանատուները փորձում են խլացնել ճղճղան լայվերի, անիմաստ հոխորտանքների ու դիմակ բաժանելու անկապ ակցիաների տակ։

Ես չեմ վկայակոչելու բրիտանացի եւ եվրոպացի բազմաթիվ փորձագետների, ովքեր միաբերան պնդում են, որ բաց տարածքներում դիմակ կրելը, էն էլ մեր անորակ ու անիմաստ դիմակները, ոչ միայն չեն պաշտպանելու քաղաքացուն վարակից, այլեւ վնասելու են նրա իմունիտետն ու նվազեցնելու են արյան մեջ թթվածնի տոկոսը։
Չէ, չեմ ասելու, որպեսզի եւս մեկ մեղավոր ցցի չհանեք ու ձեր ձախողումների համար մեղավորների ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականով գնում է ՀՀ հպարտ քաղաքացին, եւս մեկով չավելացնեք։

Մի՛ հայհոյեք Արսեն Թորոսյանին։ Նա ասում է այն, ինչը մյուսները չեն համարձակվում ասել, որովհետեւ էդքան դեռ պոպուլիստ ու դեմագոգ չի, ու երեւի հասկանում է շատ մոտ ապագայի պատասխանատվության աններելի չափը։

Կորոնավիրուսի վարակման տեմպերով Հայաստանն աշխահի լիդերներից է։
Եվրոպական միությունը հուլիսի 1-ից բացում է ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հետ օդային սահմանն ու Հայաստանն այդ ցուցակում չկա` որպես վարակի առումով անկառավարելի երկիր։ Հիվանդանոցներում կատարյալ քաոս է՝ հարցրեք նրանց, ովքեր բախտավոր լոտո են շահել, ու ոչ թե տանն են ինքնաբուժվում, այլ հիվանդանոցում կարողացել են ծանոթով կոյկա ճարել։ Տնային պայմաներում բուժվողները գետտոյացված են ու ծանոթ բժիշկներից «սպռավոչկա» են ստանում՝ ինչպե՞ս բուժվել տանն ու ով ինչ գիտի՝ դեմ է տալիս ինքնաբուժվողներին՝ ռամաշկայով ողողումներից մինչեւ Plaqueոil դեղամիջոցը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակեպության, դեռեւս փորձարկման փուլում է եւ քաղաքացին պետք է ստորագրություն տա, որ տեղեկացված է իր վրա իրականացվող փորձարկումից։

Փոխարենը, մեր քաջարի ոստիկանները դրուժիննիկների պես փողոց առ փողոց մարդ են տուգանում՝ քթի ողջ դիապազոնով դիմակը լավ չծեփելու համար։ Մինչ օրս, ըստ պաշտոնական տեղեկության, տուգանվել է 57031 մարդ։ Միայն երեկ տուգանվել է 2698 քաղաքացի։ Բազմապատկենք այս թիվը 10 հազար դրամով ու կստատանք 570.310.000 դրամ պետական բյուջե մուտք արված, կամ արվելիք գումար։
Վատ չի։ Վատ չի։ Առաջարկում եմ տուգանք սահմանել նաեւ դիմակի գույնի, ռազմերի եւ արտադրող երկրի համար։ Թույլատրել միայն մերձարեւադարձայն երկրներից ներմուծված դիմակները, մնացածի համար սահմանել քրեական պատասխանատվություն ու տուգանք։

Իսկ ամենավերջում չմոռանաք պետական բյուջե ՀՀ հպարտ քաղաքացիներից գանձված տուգանքները ներկայացնել 100 փաստ Նոր Հայաստանի մասին հաջորդ բուկլետի մեջ, որպես ՀՀ քաղաքացիների կողմից արված կամավոր եւ անշահախնդիր ներդրում՝ հանուն հեղափոխության վիլյուրի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան
Ամենադիտված