Վազգեն Մանուկյանի կնոջը հրավիրել են ոստիկանություն՝ Ջհանգիրյանի մասին իր գրառման համար
ՔաղաքականՀանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանն այսօր հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու Գագիկ Ջհանգիրյանի մասին իր գրառման կապակցությամբ
Վերջինս կատարել էր հետևյալ գրառումը. «Մեկին ընտրակաշառքի համար կալանավորում են, իսկ ընտրակեղծիքների հայր Ջհանգիրյանին՝ նշանակում ՍԴ դատավոր»:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Վարդուհի Իշխանյանն ասաց՝ շատ զարմացած է, որ իր գրառումը խուճապի է մատնել ոստիկանությանը: Ասաց նաև, որ չի գնացել և չի պատրաստվում գնալ ոստիկանություն. «Եթե իրենք իրոք հետաքրքրված են ընտրակեղծարարներ բացահայտելով, թող դիմեն ԿԸՀ ու պահանջեն 1995-1996 թթ. ընդդիմության վստահված անձանց, հանձնաժողովի անդամների, ընդդիմադիր պատգամավորական թեկնածուների տվյալները և հետաքննություն կատարեն մեղավորներին գտնելու համար: Բոլորը կարծում են, թե դա Քոչարյանին կալանավորած պահելու համար է: Իհարկե, դա էլ կա, բայց կարևորն այն է, որ Նիկոլը ուզում է իր իշխանությունը երկար պահել, հասկանում է, որ ընտրություններով դատապարտված է պարտության»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ եթե քրքրեն այն ժամանակվա թերթերը, թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը, բավականին ուշագրավ փաստեր կգտնեն Ջհանգիրյանի հանցագործությունների մասին: