«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության խաղում ոչ-ոքի է խաղացել «Ատլետիկոյի» հետ
ՍպորտԻսպանիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրի տնային խաղում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց մադրիդյան «Ատլետիկոյի» հետ: Երեքշաբթի կայացած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Հանդիպմանը 11-մետրանոցից գոլեր խփեցին Լիոնել Մեսսին (50֊րդ րոպեին) և Սաուլը (62֊րդ րոպեին): «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողի համար այս գնդակը դարձավ 700-րդը պրոֆեսիոնալ կարիերայում:
«Բարսելոնան» իր 70 միավորով բաց թողեց հնարավորությունը՝ հաղթելու մադրիդյան «Ռեալին» (71 միավոր)։ Վերջինս ունի պահեստային հանդիպում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ատլետիկոն» իր 59 միավորով փակում է լավագույն եռյակը: