«Յուվենտուսի» ֆուտբոլիստները Իտալիայի առաջնության խաղում հաղթեցին «Ջենովային»
СпортՖուտբոլի Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում Թուրինի Յուվենտուսը հաղթեց «Ջենովային»: Հանդիպումը, որն անցկացվեց Ջենովայում, ավարտվեց 3: 1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Գոլի հեղինակ դարձան Պաուլո Դիբալան (50֊րդ րոպեին), Կրիշտիանու Ռոնալդուն (57֊րդ րոպեին) և Դուգլաս Կոստան (73֊րդ րոպեին)։ Պարտվողների թիմում դարպասը գրավեց Անդրեա Պինամոնտին:
«Յուվենտուսը», վաստակելով վեցերորդ անընդմեջ հաղթանակը, 72 միավորով գլխավորում է չեմպիոնությունը։ Երկրորդը հռոմեական «Լացիոն» է՝ 68 միավորով: «Ջենովան» 26 միավորով գրավում է 17-րդ տեղը: