Ինքն է առաջինն ինձ խփել. վիճաբանություն, քաշքշուկ՝ ոստիկանների և քաղաքացու միջև (տեսանյութ)
VideoՀովիկ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Քանաքեռ-Զեյթուն համայնքում դիմակներ բաժանելիս ականետես եղանք մի միջադեպի,որտեղ ոստիկանները շատ գրագետ և սիրալիր ձևով մոտեցան տիկնոջը խնդրեցին դիմակը դնել և մի քանի րոպե անց կինը չենթարկվելով, հարձակվեց ոստիկանների վրա,այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ և այս կնոջ կադրից դուրս պահվածքը մեղմ ասած հրապարակելու չէ…Կինը ի վերջո դիմակ դրեց և հայհոյախառը արտահայտություններով փորձեց հեռանալ,սակայն տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ....
Հ.Գ. մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները,որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում,արժանի չեն նման վերաբերմունքի:
Չէի անի այս հրապարակումը եթե ինքս իմ աչքերով չտեսնեի ոստիկանների կես ժամանոց հարգալից և սիրալիր վերաբերմունքը հանդեպ կնոջը:
Իսկ մենք ոնց՞ ենք պատասխանում և վերնագրում ենք,որ փռեցին ասֆալտին և տվեցին պատերով՞:
Անկեղծ ասած խղճացի այս ոստիկաններին և ինչքան էլ փորձենք կանգնենք քաղաքացու և ոստիկանի մեջտեղում և թույլ չտանք տուգանվեն,քաղաքացին ևս պետք Է իրավագիտակից լինի և հարգի ոստիկանին»: