Disney-ը հարսանեկան զգեստների հավաքածու է թողարկում (լուսանկարներ)
ԼուսանկարներDisney-ը հայտարարել է ստուդիայի մուլտֆիլմերի արքայադուստրերի հայտնի զգեստների մոտիվներով հարսանեկան զգեստների թողարկման մասին։ Մասնագետներն Allure Bridal-ի հետ մշակել են հարսանեկան զգեստի 16 տարբերակ։ Դրանց շարքում են Ժասմինի, Մոխրոտիկի, Պոկախոնտասի, Ռապունցելի, արքայադուստր Թիանայի, Արիելի, Բելի եւ Ավրորայի զգեստները։
Զգեստները պատրաստված են միկադոյից եւ մետաքսից, զարդարված են ուլունքներով, փայլերով ու ծաղիկներով։ Յուրաքանչյուր զգեստ երկար փեշ ունի, որն, ըստ հեղինակների գաղափարի, խորհրդանշում է Դիսնեյի այս կամ այն արքայադստերը։