«Նա ատում է հայերին». Վլադիմիր Սոլովյովը՝ Հ1-ի եթերում Ալեքսեյ Նավալնուն ցուցադրելու մասին (տեսանյութ)
ՏեսանյութերՄենք այդքան սիրում ենք Հայաստանը, մեզ բարեկամ երկիր է, բայց պարզվում է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՌԴ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ռեպորտաժի շրջանակներում ցուցադրում են նացիստ Ալեքսեյ Նավալնուն, ով հայերին անվանել է «խաչեր», ատում է հայերին, ատում է Հայաստանը: Այս մասին «Соловьев LIVE» յութուբյան հաղորդաշարի եթերում ասել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը՝ հավելելով. «Իսկ դուք՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, ցուցադրո՞ւմ եք այս մարդուն ձեր եթերում»: