Պակիստանի վարչապետը կկանգնի դատարանի առաջ
ԱՐԽԻՎՊակիստանի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆը դատարանի առաջ կկանգնի. նրան մեղադրում են, որ հրաժարվում է աջակցել երկրի նախագահի դեմ սկսված հետաքննության գործընթացին, համաձայն որի՝ Պակիստանի նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։
Կիրակի օրը Պակիստանի ժողովրդկան կուսակցությունը, որի անդամ է նաև Աշրաֆը, որոշել է, որ վարչապետը պետք է ներկա գտնվի դատավարությանը, հայտնում է BBC Russian-ը։
Հիշեցնենք, որ Աշրաֆին նախորդող Յուսուֆ Ռեզա Գիլանին նույնպես Գերագույն դատարանի որոշման արդյուքնում հեռացվել է վարչապետի պաշտոնից։ Դատարանը Գիլանին մեղավոր է ճանաչել, քանի որ վերջինս հրաժարվել է մասնակցել հետաքննությանը։ Գիլանից պահանջում էին բացահայտել նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի բանկային հաշիվները։