Վլադիմիր Պուտինի կառավարման ժամկետները կզրոյացվեն. Ռուսատանի Մայր օրենքը կփոփոխվի․ ՏԱՍՍ
ՌուսաստանՌուսաստանում, ըստ քվեաթերթիկների ավելի քան 99,9 %-ի վերամշակման արդյունքների, Սահմանադրության մեջ փոփոխություններին կողմ է քվեարկել ռուսաստանցիների 77,93%֊ը։ Դեմ քվեարկել է 21,26 %-ը, հայտնում է Ռուսաստանի ԿԸՀ-ն: Համաձայն վերջին տվյալների՝ համառուսական մասնակցության ցուցանիշը կազմել է գրեթե 65 %: Սոցիոլոգները հարցում են անցկացրել երկրի 25 շրջանների 800 ընտրատեղամասերում: Հարցվածների մեծ մասը ասել է, որ պաշտպանում է Հիմնական օրենքի փոփոխությունները: Հարցվածների մոտ 0,5 %-ը նշել է, որ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված այս քվեարկությունը խառնաշփոթ է առաջացրել:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21: 00-ին, Ռուսաստանի ամբողջ տարածքում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը։ Քվեարկության հիմնական օրը հուլիսի 1-ն էր, բայց ռուսները կարող էին քվեարկել նաև հունիսի 25-ից 30-ը: Դա արվել է` կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու համար: Ձայների հաշվարկն իրականացվել է քվեարկության բոլոր յոթ օրերի ընթացքում: Ըստ օրենքի՝ փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար դրանք պետք է աջակցեին համառուսական քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին, մինչդեռ մասնակցության շեմը սահմանված չէր: Սահմանադրության փոփոխությունը ենթադրում էր մասնավորապես Վլադիմիր Պուտինի կառավարման նախորդ երկու ժամկետների զրոյացումն ու նորից վերընտրվելու հնարավորությունը։