Հնարավոր է, որ առանց Գագիկ Ծառուկյանի ներկայության, դատական նիստը կայանա․ փաստաբան
ՏեսանյութերՏեսականորեն հնարավոր է, որ առանց Գագիկ Ծառուկյանի դատական նիստը կայանա, սակայն ամեն ինչ կախված է նաև կողմերի կարծիքներից, թե ինչ դիրքորոշում կարտահայտեն և ի վերջո դատարանը որոշում պետք է կայացնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտատարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մենք եկել ենք այն նպատակով, որպեսզի դատական նիստի հետաձգում տեղի չունենա, նույնիսկ այն փաստը, որ պարոն Ծառուկյանը կորոնավիրուսով վարակված է, դա չի խանգարի, որպեսզի դատական նիստը շարունակվի»,-նշեց Երեմ Սարգսյան ու հավելեց, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում, որի վերաբերյալ մանրամասն վերլուծություններ ունեն։ Պարոն Ծառուկյանը հիվանդանոցո՞ւմ է՝ հարցին, փաստաբանը չպատասխանեց։