Արցախում մեկնարկել են միասնական քննությունները. Ստեփանակերտում ձևավորվել է 6 քննական կենտրոն
ԱրցախԱրցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
«Արցախի Հանրապետությունում մեկնարկել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունները: Ստեփանակերտում ձևավորվել է 6 քննական կենտրոն: Քննական կենտրոններում և մերձակա տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննությունից մեկ օր առաջ կատարվել են ախտահանման աշխատանքներ: Վարակազերծման միջոցառումները կշարունակվեն մինչև քննությունների ավարտը՝ հուլիսի 8-ը: Քննությունների օրերին՝ ժամը 8:00-ից մինչև 13:00-ը, քննական կենտրոնները կապահովվեն նաև բուժսպասարկման անձնակազմով:Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դիմորդներին տրամադրվում են անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, գրիչ, կենտրոններն ապահովված են ախտահանող նյութերով», – ասված է տարածված հաղորդագրության մեջ: