Ընթանում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը․ ՈՒՂԻՂ
ՏեսանյութերԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 2-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ նիստին գործով ամբաստանյալները ներկա չեն։ Ներկա են միայն նրանք պաշտպանները։