«Ինտերը» Ա-սերիայում ուղարկեց վեց անպատասխան գնդակ «Բրեշիայի» դարպասին
СпортՖուտբոլի Իտալիայի առաջնության 29-րդ տուրի տնային խաղում «Ինտերը» հաղթեց «Բրեշիային»:
Հանդիպումն ավարտվեց 6-0 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Էշլի Յանգը (5-րդ րոպեին), Ալեքսիս Սանչեսը (20֊րդ րոպեին), Դանիլո Դ'Ամբրոսիոն (45֊րդ րոպեին), Ռոբերտո Գալիարդինին (53֊րդ րոպեին), Քրիստիան Էրիկսենը (83֊րդ րոպեին) և Անտոնիո Կանդրեվան (88֊րդ րոպեին): «Ինտերը» 64 միավորով երրորդ տեղում է Ա-սերիայում։ Առաջատարը Թուրինի «Յուվենտուսն է»՝ 72 միավորով: