Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Չելսիի» հետ
СпортԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (ՖԱ) պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլը «Մանչեսթեր Յունայթեդի» և Լոնդոնի «Չելսիի» միջև կկայանա հուլիսի 19-ին:
Լոնդոնի «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» հանդիպելու են մեկ օր շուտ: Երկու խաղերն էլ կանցկացվեն Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում՝ դատարկ տրիբունաներով: Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»՝ օգոստոսի 1-ին: