Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը «հաղթել է կորոնավիրուսին»
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի առողջապահությունը հաղթել է կորոնավիրուսին: Այս մասին գրում է ԲելՏԱ պետական գործակալությունը:
«Մեր առողջապահական համակարգը դիմադրեց: Բայց մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը, չնայած այսօր մենք կարող ենք ասել, որ հաղթել ենք»,– ասել է նա` ընդգծելով, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում Բելառուսը ցուցաբերել է քաղաքական ողջամտություն և ժողովրդական իմաստնություն:
Նշենք, որ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 62 հազար մարդ, մահացել է 398 մարդ: