Փերիս Հիլթոնը ռեստորան է այցելել թանկարժեք, բայց անօգուտ դիմակով (լուսանկարներ)
ԼուսանկարներԴերասանուհի, «Hilton» հյուրանոցային ցանցի նախկին ժառանգ Փերիս Հիլթոնը հանրությանն է ներկայացել արհեստական թանկագին քարերով պատված ցանցե բժշկական դիմակով:
39-ամյա աստղը զուգընկերոջ` Քառթեր Ռիմի և ընկերների հետ միասին այցելել է Լոս Անջելեսում գտնվող «Madeo» ռեստորան, որտեղ էլ գրավել է պապարացիների ուշադրությունը: Նրա լուսանկարները հրապարակել է Mirror-ը:
Հիլթոնը կրել է ստրազ քարով պատված դիմակ, ճերմակ ժանյակավոր զգեստ և նույն գույնի պայուսակ:
Համացանցում ծաղրի են ենթարկել աստղին անօգուտ բժշկական դիմակի համար, քանի որ այն պատրաստված է ցանցե կտորից:
«Նման դիմակը քեզ չի փրկի վիրուսից, բայց կարող է օգնել գրավել մարդկանց ուշադրությունն այն անհարմար օրերին, երբ քո մասին ոչ ոք չի խոսում»,- գրել է օգտատերերից մեկը: