Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа 90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропаганды Израильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center Премьер-министр Армении Никол Пашинян дал интервью ряду британских СМИ Рубинян принял спецпредставителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво Клаара Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Церемония зажжения вечного огня Триумфальной арки в Париже в память жертв Геноцида армян 

Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին․ Արծվիկ Մինասյան

Блогосфера

Երկրի քաղաքական օրակարգի` վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանին և դրա վերաբերյալ ընդունված օրենքը Հանրապետության նախագահի կողմից չստորագրվելու հայտարարությանը։

Այլ հրապարակմամբ կանդրադառնամ փոփոխությունների բովանդակությանը։ Սրանով փորձեմ կարճ անդրադառնալ Ազգային ժողովի կողմից արագընթաց կարգով հունիսի 30-ին ընդունված` Սահմանադրական դատարանի վերաբերյալ օրենքի կարգավիճակին։ Արդեն շատ է նշվել, որ ընդունված օրենքի ստորագրումն ու հրապարակումը, որից էլ բխում է դրա ուժի մեջ մտնելու հարցը, սահմանված է Սահմանադրության 129-րդ հոդվածով։ Որոշակիորեն կոնկրետացնելով այս հոդվածը` Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրել է, որ Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, ով, ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Հետևաբար, առանձնացնենք հետևյալ հարցադրումներն ու պնդումները.

1. Ազգային ժողովի նախագահը ուղարկե՞լ է, արդյոք, ընդունված օրենքը   Հանրապետության նախագահին և ե՞րբ, քանի որ Հանրապետության նախագահի կողմից ձեռնարկման ենթակա գործողության ժամկետի հաշվարկը սկսվում է միայն ԱԺ նախագահի գրությունը ստանալուց հետո։ Տակավին հրապարակված չէ այս տեղեկատվությունը։ Նշվում է միայն, որ Հանրապետության նախագահը տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ օրենքը չստորագրելու իր մտադրության մասին։ 

2. Ի՞նչ իրավական հետևանք ունի Հանրապետության նախագահի կողմից ԱԺ նախագահին ուղղված այս տեղեկացումը։ Բացարձակապես ոչ մի իրավական հետևանք, քանի որ Հանրապետության նախագահի համար սահմանված է երկու լիազորություն՝ ստանալուց հետո 21-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը կամ դիմել Սահմանադրական դատարան։ Թե՛ Սահմանադրությամբ և թե՛ օրենքով այս ժամկետում Հանրապետության նախագահը չունի  որևէ այլ լիազորություն, որը կոնկրետ իրավական հետևանք կունենա։ Իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը` որպես պետական մարմին ու պաշտոնատար անձ, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություն, որի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով։ Ուստի Հանրապետության նախագահի կողմից 21-օրյա ժամկետում ցանկացած հայտարարություն, տեղեկացում, գրություն, որն ուղղված չէ այս կոնկրետ գործողություններից որևէ մեկի իրականացմանը, այլ ոչ թե չիրականացմանը (անգործությանը), չի կարող հիմք հանդիսանալ Ազգային ժողովի նախագահի կողմից Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հնգօրյա ժամկետում օրենքը ստորագրելու և հրապարակելու իր լիազորությունը իրականացնելու համար։ Այլ խոսքով` ԱԺ նախագահի այս լիազորությունը առաջանում է որպես հետևանք Հանրապետության նախագահի կողմից սահմանադրական լիազորությունը (այս դեպքում՝ 21-օրյա ժամկետում օրենքը չստորագրելու, Սահմանադրական դատարան չդիմելու կամ սահմանադրական դատարան դիմելու պարագայում վերջինիս դրական որոշման առկայությամբ՝ հնգօրյա ժամկետում օրենքը չստորագրելու պարտականությունը) չիրականացնելու դեպքում։ Այս առումով ԱԺ նախագահը Սահմանադրության 6-րդ հոդվածի վերը նշված հիմքով չունի այլ լիազորություն։ 

Նաև նշենք, որ, ըստ էության, Հանրապետության նախագահի կողմից 21-օրյա ժամկետում օրենքը չստորագրելը կամ Սահմանադրական դատարան չդիմելը նշանակում է, որ նա չի կատարում սահմանադրական իր պարտականությունը, որի համար իրավական հետևանքները մի քանիսն են, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի՝ օրենքը ստորագրելու և հրապարակելու լիազորության առաջացումը, ինչպես նաև Հանրապետության նախագահին Սահմանադրությունը խախտելու համար օրինական պատասխանատվության կանչելը։

3. Անկախ վերը բերված ընթացակարգերից` Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության` օրինական ուժի մեջ չլինելը, ինչպես նաև դրանից բխող այլ իրավական ակտերի ընդունված չլինելը,  արձանագրենք՝ նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը փոփոխված չէ և պարտավոր է աշխատել։ Սա նաև նշանակում է, որ ցանկացած ոտնձգություն կամ խոչընդոտ, որոնք ներկայումս ստեղծվում են Սահմանադրական դատարանի դատավորների, նրա նախագահի կամ փոխնախագահի համար, անհապաղ ենթակա են իրավապահ մարմինների միջամտությանը։ Այսինքն` ներկայումս դատարանի այն անդամները, որոնք չեն կարողանում ներկայանալ աշխատանքի, պետք է պահանջեն պետական մարմիններից, այդ թվում` իրավապահ, ապահովել իրենց` աշխատանքի ներկայանալու պատշաճ հնարավորությունները։ Սա նաև նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի, ինչպես նաև դատարանի մյուս 7 դատավորների մասնակցությամբ, պարտավոր է շարունակել իր աշխատանքը։ Այս իրավունքն ու պարտականությունը ամրագրված է թե՛ հայաստանյան օրենսդրությամբ և թե՛ միջազգային պարտավորություններով։

Այս իրավունքների խախտումը հիմք է նաև միջազգային կազմակերպությունների ուղղակի միջամտության համար, ներառյալ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի։

Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропагандыИзраильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center ЕС поддерживает договоренность о начале процесса делимитации границы на основе Алма-Атинской декларации 1991 года: КлаарВодителей предупредили о вреде пыльцы для автомобиляПремьер-министр Армении Никол Пашинян дал интервью ряду британских СМИСловаки собрали 3 млн евро на снаряды для УкраиныЭкс-глава МИД Армении выразил недоумение поведением РоссииМинистерство иностранных дел Ирана заявило, что ни одна из доктрин страны не предполагает создания ядерного оружияВо Франции заявили о вреде антироссийских санкций для ЕвропыВице-премьер Армении принял посла США51-летняя Гвинет Пэлтроу снялась с голой грудью на берегу океанаНорвегия приветствовала соглашение о демаркации границы между Арменией и АзербайджаномAurus назван самым мощным водородным автомобилем в миреМузей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителейРубинян принял спецпредставителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво КлаараПеречислены продукты с высоким содержанием магнияПолитолог объяснил, чем грозит США трата средств на помощь другим странамВ ОДКБ заявили, что Баку своими силами обеспечит безопасность в КарабахеМинфин: В Армении будет внедрен процесс оценки бюджетных программГалстанян: Арцах сдали, перешли к Тавушу, завтра наступит очередь ТигранашенаДэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млнВ Иране создана новая служба по контролю за ношением хиджабаМноговекторная политика Ирана более сопутствует России и Азербайджану, чем АрменииРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в ЕреванеУ Армении 21 апреля 5 участников на чемпионате по боксуВ Ереване обрушилась крыша парковки станции скорой помощиСельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-ГрузияУчасток Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытымЭдгар Севикян стал чемпионом Венгрии в составе «Ференцвароша»В международном аэропорту «Звартноц» в Ереване задержан ряд рейсовВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 22 АПРЕЛЯ
Самое популярное