Կան պարետի որոշմանը դեմ գնացող «համարձակներ»
ОбществоՊարետի կողմից ընդունված որոշումները դեռ շարունակվում են խախտվել հասարակության մեծամասնության կողմից: Ոչ գործարանային դիմակներ կրելը բավարար չէր, հիմա էլ մարդատար ավտոբուսները որոշել են նախատեսված նստատեղերից ավել ուղևորների վերցնել` ինչպես առաջ:
ԼՈՒՐԵՐ.com-ի աշխատակիցներից մեկը ականատես եղավ 12 համարի ավտոբուսի վարորդի կատարած խախտմանը, որը հավանաբար պարետի որոշումը «այնքան էլ ճիշտ չէր հասկացել» պնդելով, համոզելով ուղևորներին, որ չի կարելի կանգնած մնալ, որ նստած ուղևորները խտանան, կանգնածները` նստեն իրար կողք, իսկ, 1-2 նոր ուղևորի դեպքում, ինչու ոչ, արդեն` իրար գիրկ:
Հիշեցնենք, որ, ըստ հավելված N 14 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման`
Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը` բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:
Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում` արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:
9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։
Հավելենք նաև, որ 12 համարի ավտոբուսը ունի հետևյալ ուղեգիծը` ԱԷրացիա(սկ.կ)- Շիրակի-Արտաշիսյան փող-ներ-Բագրատունյաց պող.-Սեբաստիայի-Գ. Հասրաթյան- Ջանիբեկյան-Բաշինջանյանի-Հովհաննես Մարգարյանի-Տ.Պետրոսյանի փող-ներ-Դավթաշենի 4-րդ թաղամաս (վերջ կ):