Եվրախորհրդարանի շենքը կողոպուտի է ենթարկվել․ Politico
WorldԲրյուսելում գտնվող Եվրախորհրդարանի շենքը, արտակարգ իրավիճակի պայմաններում, կողոպուտի է ենթարկվել, գրում է Politico-ն: Եվրախորհրդարանի առնվազն 50 անդամի գրասենյակներից գողացվել են համակարգիչներ, պլանշետներ և այլ իրեր, երբ վերջիններս հեռահաղորդակցման մեջ էին գտնվում։ Թանկարժեք իրեր վերցնելու համար թալանչիները խառնել են թղթապանակների պարունակությունը, պատգամավորների գրասենյակներում վնասել պահարանները: Գերմանացի պատգամավոր Նիկո Զեմսրոտը, ում գրասենյակից գողացվել է երկու դյուրակիր համակարգիչ, հայտարարել է, որ հիասթափված է Եվրախորհրդարանի անվտանգության գլխավոր տնօրինության արձագանքից, որը հայտնի է որպես DG SAFE: «Մենք գրեթե համոզված ենք, որ կողոպտիչները խուզարկել են մեր բոլոր իրերը․ ամենուր խառնաշփոթ է», - ասել է Զեմստրոտը: